Մերկելը վերընտրվեց Գերմանիայի կանցլերի պաշտոնում

Անգելա Մերկելը 4-րդ անգամ է վերընտրվել Գերմանիայի կանցլերի պաշտոնում, հայտնում է Zeit Online-ը:

Հայտնի է, որ նրա թեկնածության օգտին է քվեարկել Բունդեսթագի 364 պատգամավոր: Աղբյուրը նկատում է, որ դա 35 ձայնով պակաս է նախորդ ընտրություններին Մերկելի օգտին տրված ընդհանուր ձայների քանակից:

Նշվում է նաև, որ Մերկելի թեկնածությանը դեմ է քվեարկել 315 և ձեռնպահ մնացել 9 պատգամավոր:

 


Այս թեմայով