Մետրոպոլիտենի աշխատակիցները դատի են տվել

81-717-01bՎաղը՝ հոկտեմբերի 1-ին, ժամը 11:50-ին ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ Գ. Նժդեհի 23) կայանալու է Երևանի Մետրոպոլիտենի երեք նախկին աշխատողների գործով բողոքի քննությունը:

Մետրոյի աշխատողները Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճռի հետ համաձայն չեն աշխատանքում չվերականգնելու մասով, ինչպես նաև այն հիմքով, որ որպես ծայրահեղ միջոց աշխատանքում չվերականգնելու դեպքում որպես հատուցում հաշվարկվել է իրենց միջին աշխատավարձի հնգապատիկը, ոչ թե օրենքով սահմանված առավելագույն չափը՝ տասներկուապատիկը:

Երևանի մետրոպոլիտենն իր հերթին բողոքարկել է վճիռը այն հիմքով, որ դատարանը պատշաճ քննության առարկա չի դարձրել իրենց կողմից ներկայացված ապացույցները՝ աշխատողների կողմից թույլ տրված ենթադրյալ խախտումների վերաբերյալ:

Ինչպես բազմիցս նշել ենք՝ աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու հիմքով աշխատանքից ազատման հիմքերը բոլորովին այլ են, հստակ թվարկված են օրենքով և չեն վերաբերում աշխատողի կողմից աշխատանքում թերացումներին: Ամեն դեպքում ենթադրյալ խախտումների փաստը դատարանում չի ապացուցվել՝ չնայած այն հանգամանքին, որ իսկզբանե դատարանի կողմից քննարկման առարկա չպետք է դառնար:

Հիշեցնենք, որ վերաքննիչ բողոք են ներկայացրել թե´ աշխատողները, թե´ Երևանի մետրոպոլիտենը:

Դիտվել է 45 անգամ
 


Այս թեմայով