Մետրոպոլիտենի աշխատակիցը քաղաքացուց կաշառք է վերցրել

Մետրոպոլիտենի աշխատակիցը կաշառք է վերցրել քաղաքացուց` նրան աշխատանքի ընդունելու համար։

Սեպտեմբերի 22-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, կաշառք պահանջելու և ստանալու կասկածանքով Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 76 հասցեից բաժին բերման են ենթարկել Մետրոպոլիտենի աշխատակից, 1972 թ. –ին ծնված Ա. Խ.-ին։

Պարզվել է, որ Ա.Խ.-ն հուլիսի 11-ին աշխատանքի ընդունելու համար մի քաղաքացուհուց որպես կաշառք պահանջել և ստացել է 500 դոլար: կատարվում է քննություն։

 


Այս թեմայով