Home » ՄԻՋԱԶԳԱՅԻՆ » «Մետաքսի ճանապարհը» կանցնի Հայաստանով

«Մետաքսի ճանապարհը» կանցնի Հայաստանով

METAQSSSԵվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/  մամլո քարտուղարությունից հայտնոմ են, որ  ,,EU ASIA Busines Finance Centre,,  Հոլդինգի ներդրողների պատվիրակությունը ժամանում է Հայաստան, հոկտեմբերի 6-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ ներդրումային ծրագրերի քննարկման համար: Պատվիրակության մեջ ներգրավված են նաև Սլովակիայի կառավարության և ազգային Խորհրրդի կարևոր ներկայացուցիչներ: Սլովակիան, որպես Եվրոմիության նախագահող երկիր, մեծ հետաքրքրություն է ցուցաբերում Հայաստանի հետ համագործակցության զարգացմանը, հատկապես Իրանի հետ Հայաստանի ունեցած բացառիկ կապերի և հնարավորությունների օգտագործման նպատակով: Արդեն նախատեսված է հանդիպում, բացի վարչապետից, նաև ,,էներգետիկայի և բնական պաշարների,,  նախարար Աշոտ Մանուկյանի,  ,,տրասպորտի և կապի,, նախարար Վահան Մարտիրոսյանի,  ,,ֆինանսների,,  նախարար Վարդան Արամյանի,    ,,էկոնոմիկայի,,  նախարար Սուրեն Կարայանի և կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի հետ:

   Հոլդինգը  ցանկանում  է ստեղծել ՀՀ կառավարության հետ Հայաստանի տնտեսության վերականգման համատեղ ֆինանսական ֆոնդ՝  ,,Համահայկական ԵՄ-Ասիա ֆոնդ,, անվանմամբ, որի մեջ հոլդինգի ներդրողները  պատրաստ են ներգավվելու  Հայաստանի համար կենսական  նախագծերի համար անհրաժեշտ գումարներ՝ մեկ և ավելի միլիարդ եվրոյի չափով:

   Հոլդինգի համար առաջին հետաքրքրությունը ,,Նաիրտ,,  գործարանի վերականգման հարցի լուծումն է, որի համար Հոլդինգի ներսում կազմակերպվել է ,,Նաիրիտ ԵՄ,,  կոնսորցիումը: Կառավարության հետ   ,,Նաիրիտի ,,  վերականգման խնդիրների քննարկման արդյունքում Հոլդինգը հուսով է ձեռք բերել ներդրումների համար անհրաժեշտ պայմաններ և արագորեն սկսել կազմակերպչական աշխատանքները:

   Հայաստանի հետ Հոլդինգի աշխատանքային ծրագրերի մեջ մտնում են Հայաստանին միջազգային բոլոր հնարավոր  համագործակցությունների մեջ ներգրավվելը: Հատկապես հետաքրքրություն են ներկայացնում մետաքսի նոր ճանապարհի ստեղծումը`Իրան-Հայաստան-Սլովակիա ուղով, որի հայկական հատվածում հոլդինգը պատրաստ է ներդնելու Իրան-Հայաստան երկաթուղու և Հյուսիս-Հարավ մայրուղու կառուցման համար անհրաժեշտ գումարները; Ուսումնասիրվում  են նաև Իրան-Հայաստան գազատարով Բուլղարիա-ԵՄ գազ հասցնելու, Իրան-Վրաստան՝ Հայաստանով բարձարվոլտ էլեկտրական հոսանքագծերի կառուցման հնարավորությունները և էներգետիկ տարբեր նախագծերը ֆինանսավորելու և իրականացնելու խնդիրները:

   ԵՀՄՖն կարծում է, որ այս նախագծերի հիմքը հաջող գցելու դեպքում Հայաստանը կունենա հիանալի նախադեպ և կստանա բացառիկ հնարավուրություն  ստեղծվող  ,,Համահայկական ԵՄ Ասիա ֆոնդ,,ի ,,  մեջ նաև հայկական սփյուրքի խոշոր գործարարներին ներգավվելու: Այս գործի նախաձեռնությունն ու իկատար ածումն իր վրա է վերցնում ԵՀՄՖի  և Հոլդինգի նախագահ դոկտոր Աշոտ Գրիգորյանը: Ըստ պարոն Գրիգորյանի, այս ծրագիրը ընձեռնում է Հայաստանի տնտեսության ներկայիս և ապագայի իրատեսորեն զարգացման ու հզորացման լավագույն հնարավորությունները: Այն իրականացվում է  նոր՝ ապաքաղաքականացված կառավարության ֆոնի հիման  վրա և կարող է հիմք հանդիսանալ ազգի համախմբման և երկրի հզորացման համար: Համամխմբում ասելով պարոն Գրիգորյանն ի նկատի ունի թարմ, չկոռումպացված և մասնագիտական բարձր պատրաստվածություն ունեցող անհատների հետ համատեղ գործելը, որը հնարավորություն կնձեռնի Հայաստանում այսօր իշխող բարքերից ազատվելուն  և նոր, ժամանակակից, եվրոպական արժեհամակարգին համաձայն գործելուն: Սա հնարավոր  է միայն նոր քաղաքական պլատֆորմի շուրջ համախմբվելով:  Նման քաղաքական ուժ Հայաստանում արդեն ձևավորվել է և մնում է ողջ ազգով այդ ուժի շուրջ համախմբվելը:

   ԵՀՄՖն լիահույս է, որ վերոհիշյալ Հոլդինգը կհասնի իր նպատակներին և ՀՀ կառավարության հետ կգտնի համագործակցության լավագույն ելքերը:

 

Դիտվել է 325 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy