Մենք պարտավոր չենք ճանաչել Հայոց ցեղասպանությունը. Էրդողան

2310022141422683452Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին հայտարարել է, թե, որ եթե հայերն անկեղծ են 1915-ի հարցում, թող խնդիրը թողնեն պատմաբաններին,-այս մասին Էրդողանն ասել է Թուրքիայի պետական TRT հեռուստաընկերության եթերում, փոխանցում է France Presse-ը:

«Մենք ասում ենք, որ եթե անկեղծ եք, բացենք մեր արխիվները, թողենք թող պատմաբաններն ուսումնասիրեն, զեկույցները մեզ ներկայացնեն։ Իսկ մենք, որպես քաղաքագետներ, նստենք խոսենք։ Եթե կա ինչ-որ բանի համար վճարելու անհրաժեշտություն, մենք կվճարենք դա, սակայն ոչ-ոք չի գալիս։ Խնդրի հետ կապ չունեցող երկրները ըստ իրենց հայեցողության որոշումներ են կայացնում։ Եթե հարցնես, Հայաստանի տեղը քարտեզի վրա ցույց չի կարող տալ, բայց խորհրդարանում Հայաստանի հետ կապված որոշումներ են ընդունում։ Մենք պարտավոր չենք ինչ-որ մեկի պատվերով ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,-ասել է Էրդողանը։

«Եթե արդյունքները ցույց տան, որ մենք ոճիր ենք գործել, և որ պետք է գին վճարենք, մենք կգնահատենք դա և կձեռնարկենք անհրաժեշտ քայլերը»,-ասել է թուրք նախագահը:

Թուրքիայի նախագահը խոսել է նաև թուրքական «բացված» արխիվների մասին՝ կոչ անելով Հայաստանին ևս արխիվներ բացել ցեղասպանության վերաբերյալ, եթե այդպիսիսք կան:

 


Այս թեմայով