Մենք պատրաստվում ենք Հայաստանի հետ սահմանը բացելուն. Դավութօղլու

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն ասել է, որ իրենք պատրաստվում են Հայաստանի հետ բացել սահմանը, և դա կիրականացվի, եթե նրանք Ադրբեջանի հետ համաձայնության գան: Այդ մասին գրում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը` հղում անելով թուրքական Ակսամ թերթին: Դավութօղլուն այդ մասին հայտարարել է Թուրքիայի Բարձրագույն Ազգային Ժողովում Արտաքին Գործերի կոմիտեի անդամների հետ ունեցած հանդիպման ժամանակ:

231618111383825104Հարցին արդյո՞ք պատրաստվում են սահմանի բացմանը, Ազգայնական Շարժում կուսակցության պատգամավոր Սինան Օգանը պատասխանել է, որ Թուրքիա-Հայաստան սահմանի և երկու երկրների միջև երկաթգծի վերաբերյալ գործողություններ են իրականացվում: Դավութօղլուն հաստատել է, որ իրենք պատրաստվում են Հայաստանի հետ սահմանի բացմանը: «Եթե մենք հասնենք Ադրբեջանի համաձայնությանը` կարող է անակնկալ լինել», — ասել է նա:

«Մեր պահանջը Ղարաբաղից Հայաստանի դուրսբերումն է: Մենք այս հարցի վերաբերյալ առաջընթացի ենք սպասում: Եթե առաջընթաց լինի, ապա սահմանը կբացվի, երկաթուղին կվերականգնվի, հարաբերությունները կզարգանան: Մենք, սակայն, ցանկանում ենք դա Ադրբեջանի հետ միասին անել», — ասել է Դավութօղլուն:

Առաջիկայում սպասվում է Ահմեդ Դավութօղլուի այցը Ադրբեջան:

 


Այս թեմայով