Մենք ունենք բոլոր հնարավորությունները նոր խոշոր փոխշահավետ գործնական նախագծեր գործարկելու համար

Սոչիում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նախագահությամբ անցկացվում է ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստը: Այդ մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Նշենք, որ Սոչիում անցկացվող ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին մասնակցում է նաև Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:

Նեղ կազմով նիստը բացելով՝ Պուտինը հայտարարել է, որ Անկախ պետությունների համագործակցության երկրներն ունեն բոլոր հնարավորությունները նոր փոխշահավետ նախագծերի գործարկման համար:

Նրա խոսքով՝ վեհաժողովի ընթացքում հատուկ ուշադրություն կհատկացվի տնտեսական թեմային և առևտրաներդրումային կապերի խորացմանը, ինչպես նաև ապրանքների և ծառայությունների ճանապարհին խոչընդոտների վերացմանը:

«Մենք ունենք բոլոր հնարավորությունները նոր խոշոր փոխշահավետ գործնական նախագծեր գործարկելու համար»,- ընդգծել է ՌԴ նախագահը:

 


Այս թեմայով