Մենք շատ ուրախ կլինենք Ադրբեջանին տեսնել ԵԱՏՄ-ում. Սերգեյ Լավրով

Նախորդող օրերին Ադրբեջան կատարած այցի ժամանակ  ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել  է.  «Մենք շատ ուրախ կլինենք Ադրբեջանին տեսնել Եվրաիսական տնտեսական միությունում.:  Այս մասին խոսվել է Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայի ուսանողադասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ:

Վերջինս նշել է, որ ԵԱՏՄ-ն բաց ինտեգրացիոն միավորում է: «Մենք ոչ ոքի չենք ստիպում անդամակցել այդ կազմակերպությանը», — հայտարարել է նա՝ հավելելով, որ միշտ ողջունել են նոր երկրների անդամակցությունը միությանը:

«Այժմ ուսումնասիրվում է կազմակերպությանը Տաջիկստանի անդամակցելու հարցը: Մենք նաև դիմումներ ենք ստանում ԱՊՀ անդամ չհանդիսացող երկրներից: Մենք շատ ուրախ կլինենք այդ կառույցում տեսնել նաև Ադրբեջանին»,- ասել է Լավրովը:

Հիշեցնենք, որ 2015 թ-ի սեպտեմբերին իր հարցազրույցներից մեկում ԵԱՏՄ-ին միանալու հնարավորությունը չէր բացառել նաև այդ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը: «Երբեք մի ասա երբեք», — մասնավորապես նշել էր նա:

Մեկ ամիս առաջ էլ Ադրբեջանի արդյունաբերության ու էկոնոմիկայի փոխնախարար Սևինջ Հասանովան եւս չէր բացառել Եվրասիական տնտեսական միությանն Ադրբեջանի անդամակցությունը` նշելով, որ Բաքուն հնարավոր է համարում ձեռնտու միություններին անդամացկությունը:

“Այդ պատճառով մենք նախ և առաջ պետք է վերլուծենք նման կազմակերպություններին անդամակցելու դրական և բացասական կողմերը”, — ասել էր նա:

Այդ ժամանակ ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարեց, որ Եվրասիական տնտեսական միությունում կառույցին Ադրբեջանի անդամակցության հարց չի քննարկվում:

«Այդպիսի հարց Եվրասիական տնտեսական միությունում չի քննարկվում: Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է, իսկ յուրաքանչյուր անդամ ունի իր կարծիքն արտահայտելու իրավունք: Այդպիսի որոշումները պետք է ընդունվեն կոնսենսուսով»,­ընդգծեց Նալբանդյանը:

 


Այս թեմայով