Մենք նորից գալիս ենք նույն իրավիճակին, ինչ 100 տարի առաջ էր

Աշխարհը «սարդոստայնի» մեջ է. այն ոչ մի շանս չի թողնում, որ մարդիկ ապրեն, ասում է Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը։ Հայաստանում հաստատվում է բրիտանական համակարգ եւ Հայաստանը դառնում է այդ «սարդոստայնի» մասը: Պետական համակարգի հազարավոր աշխատակիցներ, սկսած նախարարներից վերջացրած նախագահականի անձնակազմով վաղուց արդեն բրիտանական են, Արմեն Սարգսյանի խողովակով շատերը գնացել եւ ավարտել են բրիտանական բուհեր:

«Մենք նորից գալիս ենք նույն իրավիճակին, ինչ 100 տարի առաջ էր, երբ Հայաստանը Բրիտանիայի ֆորտպոստն էր: Բրիտանիան ուներ խնդիր Թուրքիայի եւ Ռուսաստանի հետ, իսկ Հայաստանը հայտնվեց այդ 2 պետությունների ճնշման տակ եւ հարված ստացավ: Հիմա նույնպես ունենք Ռուսաստան, որը «սարդոստայնով» հաստատված աշխարհը սկսելու է ավերել եւ հաստատել այլ կարգեր: Իսկ ներկայիս Թուրքիան ունի շատ ամբարտավան ղեկավար եւ տոգորված է մեսիական գաղափարներով եւ կատարում է շատ վտանգավոր քայլեր»:

«Մենք գնդակ ենք, առանց մեր կառավարման համակարգի»,- նշում է Աշոտ Մանուչարյանը։

«Շատ հայեր չհասկանալով, որոշներն էլ հասկանալով, դարձել են «սարդոստայնի» մի մաս, եւ խեղդում ու ոչնչացնում են ժողովրդին»,-հայտնեց Մանուչարյանը:

 


Այս թեմայով