Մենք ձեզ սիրում ենք. Մահից չվախանաք, բանտից չվախենաք. Վարուժան Ավետիսյանի վերջին խոսքերը

վարուժանՎերջին օրերին հաճախ ենք նկատում, որ համացանցում տարբեր միջոցներով փորձ է արվում խեղել«Սասնա Ծռեր» խմբի տղաների գործողությունների իմաստը: Շատ կարևոր էր լսել խմբի անդամ Վարուժան Ավետիսյանի վերջին խոսքերը ձերբակալությունից առաջ, որպեսզի հասկանալի լինի, թե տղաներն ինչ էին ուզումև հիմա ինչ ակնկալիքներ ունեն: Politik.am-ը ներկայացնում է ձերբակալությունից առաջ Վարուժան Ավետիսյանի վերջին խոսքերը.«Մեք հզոր պետականություն ենք կերտելու: Մենք չպետք է գուբեռնիա դառնանք ինչ-որ մեկի տակ:

Մենք մեր գործն արել ենք, մնում է մեր ժողովուրդը իր գործն անի, պայքարը շարունակի և գործը ավարտին հասցնի: Մենք մեր միսիան այս փուլում ավարտել ենք, հիմա գնում ենք բանտ և ռազմագերու կարգավիճակով շարունակելու ենք պայքարը` այնտեղից:

Մենք մեր ժողովրդի հետ միասին ենք լինելու: Չարտագաղթեք, չկոտրվեք: Ձեր ոգին թող անկոտրում լինի, սիրելի ժողովուրդ: Երբեք մի միլիմետր չընկճվեք: Մահից չվեխանաք, բանտից չվախենաք: Այն ժողովուրդը, որ չի վախենում մահից և բանտից, արդեն հաղթել է:

Մենք այնտեղից սրտատրոփ սպասելու ենք ձեր պայքարին: Հանկարծ չդավաճանեք մեր ընդվզմանը: Հորդորում և խնդրում ենք ձեզ, շարունակեք պայքարը: Մենք ձեզ սիրում ենք: Սերն է մեզ մղել այդ արարքին: Չլքեք պայքարը: Չի կարելի դավաճանել այս ամեն ինչին, ինչ եղավ: Ժողովրդական ընդվզման ալիքը սրբել-տանելու է ամեն ինչ, մաքրելու է երկրը կեղտից և մենք ունենալու ենք հզոր, ազատ ու անկախ պետականություն:

Մենք ունենք արտաքին լուրջ խնդիրներ,ունենք Արցախի հարց, ունենք իշխանության խնդիր, Նախիջևանի վերահայացման խնդիր ունենք դեռ առաջին փուլում, Քուռ-Արաքսյան հանրապետությունը մեզ է սպասում, սիրելի ժողովուրդ: Ժողովրդի վստահությունը վայելող կառավարություն և ազգային ծրագրերի իրականացում:

Վերջ այս արարին, սպասենք հաջորդ արարին: Սպասուոմ ենք մեր ժողովրդի վճռական քայլերին և հավատում ենք մեր շուտափույթ հաղթանակին: Ի գործ, ի պայքար, ի զեն»:

 


Այս թեմայով