Մենք հրաժարվում ենք մեր ինքնիշխան ՀՕՊ-ից

նիկոլ-փաշինյան1Այսօր հունիսի 3-ին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում  սկսվեց 2015 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրի վավերացման հարցը ԱԺ լիագումար նիսի օրակարգում ներառելու հարցի քննարկումը: Հիմնական զեկույցով հանդես եկավ ՀՀ պաշպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը:

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նաեւ ելույթով հանդես եկավ: Նա նշեց, որ ծանոթանալով հարցի բովանդակությանն արձանագրում է, որ սա հերթական բուտաֆորիա արձանագրությունն է:

«Ինչ նկատի ունեմ բուտաֆորիա համաձայնագիր ասելով. երբ որ ՀՀ-ի պաշտոնյաները կամ իշխանության ներկայացուցիչները Հայաստանի անվտանգության աստիճանի բարձրացման կարիքները հոգալու պատրանք ստեղծելու համար մի համաձայնագիր են կնքում Ռուսաստանի հետ, որ այ Ռուսաստանի հետ համատեղ գործողությունների արդյունքում մենք մեր անվտանգության մակարդակն ուժեղացնում ենք, եւ հանրությանը կեղծ մեսիջներ են հղում»,- ասաց Նիկոլ Փաշինյանն ու հիշեցրեց, որ որոշ ժամանակ առաջ նույն դահլիճում պատգամավորների հետ հանդիպման ժամանակ ինքը ՌԴ պաշտոնյաներից մեկին ասել է, որ իրենք գտնվում են ՌԴ-ի վաճառած սմերչ համակարգերի ուղիղ նշանառության տակ:

 

Դիտվել է 258 անգամ
 


Այս թեմայով