Մենք կրկեսի վերածվելու հայրենիք չունենք. Հ. Նաղդալյան

2310050541423912426ՀՀԿ խորհրդի անդամ, ԱԺ փոխնախագահ Հերմինե ՆԱՂԴԱԼՅԱՆԸ Իրատես դե ֆակտո կայքին մեկնաբանել է փետրվարի 12-ին ՀՀԿ-ի խորհրդի նիստում կատարվածը:

 


-Որևէ արտառոց իրադարձություն տեղի չի ունեցել: ՀՀԿ գործադիր մարմնի ու խորհրդի նիստերում միշտ էլ քննարկվում են երկրի արտաքին ու ներքին քաղաքական խնդիրները: Այս նիստը իսկապես կարող է պատմական դառնալ, ՀՀԿ նախագահի խոսքը առավել քան երբևէ պարզ էր, հստակ ու շիտակ: Քաղաքական դաշտում պետք է լինեն քաղաքական գործիչներ, իշխանությունը պետք է լինի իշխանություն, ընդդիմությունը՝ ընդդիմություն, այլընտրանքը կեղծ քաղաքական կատեգորիա է, դաշտը պետք է մաքրվի: ԲՀԿ-ի այլընտրանքային ինքնաբնութագիրը երկար, շատ երկար հանդուրժվել է՝ ելնելով այն մեկնակետից, որ կկայանա իբրև ընդդիմություն, քաղաքական դաշտի կայացմանը զուգահեռ, բայց քաղաքական լայնախոհությունը, հանդուրժողականությունը ևս սահմաններ ունեն, երբ դիմացինդ գերագնահատում է իր մտավոր ունակությունները ու քաղաքական հավակնությունները: Եթե հույս կար, որ ԲՀԿ-ն կարող է ձևավորել ընդդիմադիր բևեռ, այսօր ակնհայտ է, որ այդ չձևավորված ընդդիմադիր բևեռը փորձում է երկիրը տանել ցնցումների, հնչեցնում է կոչեր, որոնց ողջ իմաստն ու բովանդակությունը ինքն էլ չի գիտակցում:
-Սա ելույթ էր ընդդեմ ԲՀԿ-ի՞, թե՞ ընդդեմ Գագիկ Ծառուկյանի:
-ՀՀԿ-ն երբեք ու որևէ պարագայում ընդդեմ քայլեր չի արել ու չի անում: ԲՀԿ-ն այն քաղաքական ուժն է, որը կարող է ու պարտավոր է ինքնագնահատական տալ, վերանայել իր գործունեությունը և հասկանալ իր գործունեության քաղաքական հետևանքները: ՀՀ նախագահը ընդգծեց, որ խոսքը Գագիկ Ծառուկյան քաղաքական կամ կեղծ-քաղաքական երեւույթի մասին է և որպես ՀՀ քաղաքացու ու գործարարի՝ նրա հետ կապված որեւէ խնդիր չի տեսնում, եթե հիմնավորապես հերքվեն օրենքի հետ խնդիրներ ունենալու բոլոր լուրերը: Այսքանը:

http://www.irates.am/hy/1423810968

Դիտվել է 44 անգամ
 


Այս թեմայով