Մենք ինչ-որ բանից չենք վախենում. Էդվարդ Նալբանդյանը՝ Արցախի Հանրապետության ճանաչման մասին

Էդվարդ Նալբանդյանը՝ Բրազիլիայի սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասինԱրտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց, թե երեկ Արտաքին գործերի նախարարությունում հանդիպել է Հայ դատի հանձնախմբերի ներկայացուցիչների հետ, հանդիպման ընթացքում հստակ ասվել է այն, ինչ որ ասվել էր դրանից առաջ:
«Այն է, որ այս փուլում կարող են լինել հանդիպումներ և քննարկումներ, որոնք վերաբերում են, թե ինչպես կանխարգելել, թույլ չտալ, որ նորից կրկնվի այն, ինչ եղավ ապրիլի սկզբին, ինչ Ադրբեջանը սանձազերծել էր այն լայնածավալ ագրեսիվ գործողություններն Արցախի դեմ»,- tert.am-ի փոխանցմամբ՝ ասաց Էդվարդ Նալբանդյանը:

Նախարարն ասաց, թե պետք է այնպիսի մեխանիզմներ ներդնել, որոնք թույլ կտան համապատասխան պայմաններ, որպեսզի հնարավոր լինի հետագայում բանակցային գործընթացը վերսկսել:

Անդրադառնալով Արցախի Հանրապետության ճանաչմանը՝ արտգործնախարարն ասաց. «Հարցն այն է, որ կառավարության կողմից արձագանքման ձևակերպման մեջ ասված էր, որ դա կախված կլինի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջև բանակցություններից, ինչպես նաև միջազգային հարթակում զարգացումներից: Պետք է նկատի ունենալ, որ դրանք բավական լուրջ հարցեր են և ինչ-որ հանկարծակի, էմոցիոնալ քայլերով չէ, որ պետք է լուծել: Վախի հարց չկա, մենք ինչ-որ բանից չենք վախենում: Միջազգային հանրությունը կիսում է մեր կարծիքը»:

Դիտվել է 90 անգամ
 


Այս թեմայով