«ՄԵՆՔ»-ը և երիտասարդ պետական գործիչները «բախվեցին»

667934982013թ-ի դեկտեմբերի 7-ին «Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցի» հրավերով տեղի ունեցավ հանդիպում «Մենք» ազգային հայրենասիրական երիտասարդական շարժման ղեկավար, Երևանի ավագանու անդամ Ռաֆֆի Գյոզալյանի, նույն շարժման փոխնախագահ Սևան Աղաջանյանի և շարժման հիմնադիրներից Ռաֆայել Պողոսյանի հետ:

Հանդիպման նպատակը վերջերս մեծ աղմուկ հանած իրադարձություններն՝ են նախկին «Կիրովի անվան մանկական զբոսայգին» միասեռական-մարմնավաճառներից «ազատագրելու» ուղղությամբ, որի մեջ իրենց մեծ ավանդն ունեն նշված շարժման երիտասարդները:

Հանդիպման ընթացքում բանախոսները բազմիցս նշեցին, որ իրենց պայքարը ոչ թե միասեռականների դեմ է, այլ նրանց մարմնավաճառությանն ու քարոզի, նրանց գործունեությանը նպաստավոր պայմաններ ստեղծելուն և նպաստելուն: Երիտասարդները զարմանքով ընդգծեցին, որ չնայած չգիտեն, թե ինչու, հասարակության մեջ այդ շարժումը ընկալվում է որպես պայքար ընդդեմ միասեռականության և այդ սխալ պատկերացումը տպավորվել է նույնիսկ ԱՄՆ դեսպանատան պաշտոնյաների մոտ, որտեղից որ վերջերս հորդորել են հանգիստ թողնել միասեռականներին, քանի որ այդ երևությը վաղուց տարածված իրականություն է և գոյութուն ունի գրեթե բոլոր երկրներում:

Համաձայն հյուրերի ներկայացրած բազմաթիվ փաստարկների, գրեթե բոլոր ուժերն ու պետական պաշտոնյաները պաշտպանում են իրենց շարժումը, սակայն գործնական և արդյունավետ քայլեր դեռևս քիչ են ձեռնարկվել: Շարժման ներկայացուցիչները դեկտեմբերի 9-ին նոր նամակով դիմելու են Երևան քաղաքի վարչակազմի ղեկավար, քաղաքապետ Տարոն Մարգարյանին, պահանջելով ապահովել մանկական զբոսայգում գիշերային լուսավորումը, նրա պարսպապատումը, դարպասների և տեսախցիկների տեղադրումը, ինչը իրենց կարծիքով բավականին կսահմանափակի մարմնավաճառ-միասեռականների անբռնազբոսիկ վարքագծի սահմանափակմանը:

«Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցի» ներկայացուցիչները բազմաթիվ հարցեր ուղղեցին շարժման ղեկավարներին, որի շնորհիվ պարզ դարձավ, որ շարժումը չի բավարարվում միայն այս հիմնախնդիրը հետապնդելով: Ըստ շարժման փոխնախագահ Սևան Աղաջանյանի, իրենց շարժումը զբաղվել և շարունակելու է հետապնդել բոլոր այն խնդիրները, որոնք ունեն հասարակական ու հանրային շահ: Իսկ ուսանողներից մեկի այն հարցին, թե արդյոք շարժման ղեկավարի ԲՀԿ անդամ լինելը չի կաշկանդում իրենց գործունեությանը և չի արժանանում այլոց կողմից անհարկի շահարկումների, շարժման ղեկավար Ռաֆֆի Գյոզալյանը հստակ ընդգծեց, որ ԲՀԿ-ն, ի տարբերություն մի շարք այլ հայտնի կուսակցությունների, երբեք չի կաշկանդել իր անդամների հասարակական գործունեությանը, ինչը այլ կուսակցությունների մոտ գրեթե հետևողականորեն սահմանափակվում է իր անդամների համար:

Աղբյուրը այստեղ

Դիտվել է 76 անգամ
 


Այս թեմայով