Մենք բոլորս լիահույս ենք, որ քաղաքական այս իրողությունը, կբերի նոր զարգացումներ. Նարեկ Այվազյան

« Մենք բոլորս լիահույս ենք, որ քաղաքական այս իրողությունը, կբերի նոր զարգացումներ, հնարավորություն տալով ընտրական իրավունքի արդար իրացման՝ բոլոր առումներով, և այս իրողություններով պայմանավորված՝ կարծում ենք, որ քաղաքական դաշտը բավականին կառողջանա»,-Politik.am-ի հետ զրույցում նշեց Ազատ դեմոկրատներ կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Այվազյանը, խոսելով նոր կառավարության կողմից նախատեսվելիք արտահերթ խորհրդարանական  ընտրությունների սպասելիքներից:

Անդրադառնալով հարցին, թե ի՞նչ ֆորմատով կարող ենք տեսնել Ազատ դեմոկրատներ կուսակցությանը  արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ, Ն. Այվազյանը նշեց, կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը հայտարարել է, որ  կուսակցությունը  անպայման մասնակացություն կունենա արտահերթ խորհրդարանական ընտրություններին,  իսկ ձևաչափը ցույց կտա ժամանակը.

«Մենք միշտ կողմանակից ենք եղել համախմբման, միասնական հանդես գալուն, բայց դրանք չպետք է լինեն ժամանակավոր: Գտնում ենք , որ պարտադիր պետք է լինի երկարաժամկետ տեսլական , քանի , որ բազմիցս ականատես ենք եղել, թե ինչպես են փլուզվում այն դաշինքները , որոնք չունեն գաղափարական հենք և երկարաժամկետ ծրագիր»,-ասաց Ն. Այվազյանը:

Զրույցի վերջում, մեր զրուցակիցը ավելացրեց, որ ցանկալի է արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի ունենան հնարավորինս մոտ ժամկետներում , քանի որ դա բխում է բոլորի շահերից:

Այս թեմայով