Մենք աշխատում ենք Լեռնային Ղարաբաղի խնդրի վրա. Քերրի

Քերրի. «Մենք աշխատում ենք Լեռնային Ղարաբաղի խնդրի վրա»Այս հայտարարությամբ ԱՄՆ-ի արտգործնախարարը հանդես է եկել՝ արձագանքելով այն հարցին, թե արդյոք Միացյալ Նահանգները դադարեցնում է աշխատանքը աշխարհի բազմաթիվ երկրներում առկա խնդիրների շուրջ:ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերրին, հանդես գալով Գերմանիայի Մյունխեն քաղաքում անցկացվող մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է, որ Միացյալ Նահանգներն աշխատում է Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ:

Այս հայտարարությամբ ԱՄՆ-ի արտգործնախարարը հանդես է եկել՝ արձագանքելով Գերմանիայի դիվանագետ Վոլֆգանգ Իշինգերի այն հարցին, թե արդյոք Միացյալ Նահանգները դադարեցնում է իր աշխատանքն աշխարհի բազմաթիվ երկրներում առկա խնդիրների շուրջ: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:

«Չեմ կարծում, որ աշխարհի որևէ մասում դա տեղի է ունենում», — ասել է արտգործնախարար Քերրին՝ հավելելով. «Մենք, առանց աղմուկ բարձրացնելու, աշխատում ենք Կիպրոսի խնդրի վրա: Դուք այդ մասին չեք լսում: Մենք աշխատում ենք Լեռնային Ղարաբաղի խնդրի վրա, Կովկասում», — ասել է Միացյալ Նահանգների արտգործնախարարը:

«Այսպիսով կարծում եմ, որ այն պնդումները, որոնք առաջ են մղվում այն մարդկանց կողմից, ովքեր շահագրգռված է տեսնելու Միացյալ Նահանգներն որոշակի այլ ուղու վրա, պարզապես սխալ են, և բոլոր փաստերը վկայում են այն մասին, որ մենք աշխատանքներ ենք տանում աշխարհի բոլոր մասերում», — շեշտել է ԱՄՆ-ի արտգործնախարար Քերրին:

Դիտվել է 48 անգամ
 


Այս թեմայով