Home » ՊԱՏԱՀԱՐ » «Մենք անպայման կամուսնանանք». 10-րդ հարկից նետվելուց առաջ Տիգրանը զանգահարել էր հարսնացուին

«Մենք անպայման կամուսնանանք». 10-րդ հարկից նետվելուց առաջ Տիգրանը զանգահարել էր հարսնացուին

icon10-րդ հարկից նետվելով` ինքնասպանություն գործած 25-ամյա Տիգրանն ավարտել է Երեւանի պետական ճարտարապետաշինարարական համալսարանը, աշխատել ճարտարապետական ընկերությունում, մեկ տարի է` նշանված էր։ Այս մասին NEWS.am-ին պատմեցին Տիգրանի ծանոթները:

Ծանոթներն ու հարազատները չեն պատկերացնում, թե ինչը կարող էր նրան նման քայլի դրդել. Տիգրանը շատ կենսուրախ երիտասարդ էր, նրա մոտ տարօրինակություն են նկատել միայն մահվան օրը:

Այդ օրը Տիգրանը զանգահարել է նշանածին ու ասել. «Ես քեզ շատ եմ սիրում, մենք անպայման կամուսնանանք», համբուրել է ծնողներին ու նետվել պատուհանից։

Ավելի վաղ հաղորդել էին, որ Տիգրանը սեպտեմբերի 8-ին նետվել է Երեւանի Անդրանիկի 102 հասցեում գտնվող շենքի 10-րդ հարկի իրենց բնակարանի պատուհանից եւ մահացել։

 

Դիտվել է 247 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy