Մենուա Հարությունյանը` Հովիկ Աբրահամյանի մասին

231896091397403579Քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Նոր վարչապետ Հովիկ Աբրահամյանի առջև երկու կարևորագույն խնդիր է դրված. Առաջին` շարունակել պայքարը կոռուպցիայի ու կաշառակերության դեմ, ավելին, արմատախիլ անել այդ երևույթը պետական համակարգից: Պետք է նկատել, որ Հայաստանի գործող ուժային կառույցներն այդքան պրոֆեսիոնալիզմ ու վճռականություն ունեն այս խնդիրը չլուծելու պարագայում պատժելու նոր կաբինետի ցանկացած ռանգի պաշտոնիայի: Երկրորդ` վարչապետը պետք է կարողանա կարճ ժամանակում իրականացնել այնպիսի ռեֆորմներ տնտեսական բլոկում, որպեսզի ընկալելի լինի հասարակության որևէ շերտի կողմից: Կհաջողվի դա անել Հովիկ Աբրահամյանին, թե ոչ, ցույց կտա ժամանակը, բայց մի բան հստակ է, նախագահը շատ ծանր և պատասխանատու բեռ է իջեցրել Հովիկ Աբրահամյանի ուսերին:
Հ.Գ. Շատ կարևոր է, որ Հովիկ Աբրահամյանը կարողանա նաև չիջեցնել նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից նոր մակարդակի բարձրացված կառավարման մեթոդիկան, հակառակ պարագայում, նոր սերունդը հաստատ չի ների Հովիկ Աբրահամյանին:

Դիտվել է 90 անգամ
 


Այս թեմայով