Մեղրիի և Ագարակի գազաֆիկացման հարցը չի լուծվում

mexriԻնչպես հայտնի է՝ Իրան-Հայաստան գազատարն անցնում է անմիջական Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքների հարևանությամբ, սակայն այդ համայնքները մինչ օրս գազաֆիկացված չեն:

Ավելին՝ դեռևս 2011 թվականին Իրանը 2 մլն դոլարի դրամաշնորհ է տրամադրել Հայաստանի Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը, որպեսզի նշված համայնքները գազաֆիկացվեն, իսկ անցած տարի էլ պետբյուջեից այդ նպատակով հատկացվել է մոտ կես միլիոն դոլար: Սակայն միևնույն է, Մեղրին և Ագարակը այդպես էլ չեն գազաֆիկացվել:

Այն դեպքում, երբ այդ քաղաքների գազաֆիկացման համար անհրաժեշտ խողովակներն ու մնացած նյութերը վաղուց գնվել և ներկրվել են Հայաստան:

«Ժողովուրդ»-ի հարցմանն ի պատասխան՝ «Գազպրոմ Արմենիայից» պատասխանեցին, որ ո՛չ այս տարի և ո՛չ էլ եկող տարվա ընթացքում իրենք չեն նախատեսում իրականացնել Մեղրիի ու Ագարակի գազաֆիկացման աշխատանքները: Ի՞նչ է սա, եթե ոչ պետությանը հատկացված դրամական միջոցները մսխելու կոնկրետ օրինակ»,-գրում է թերթը:
Մանրամասները՝  «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 44 անգամ
 


Այս թեմայով