Մեղադրանք է առաջադրվել Սեյրան Օհանյանին

Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին, հաղորդում են Aysor.am-ի աղբյուրները։

Հատուկ քննչական ծառայությունից Aysor.am-ին հրաժարվեցին այդ մասին որևէ պաշտոնական տեղեկություն տրամադրել։
Առայժմ հայտնի չէ՝ Քրեական օրենսգրքի ինչ հոդվածներով է առաջադրվել մեղադրանքը։
Նշենք, որ Սեյրան Օհանյանը 6-րդ նախկին պաշտոնյան է, որին մեղադրանք է առաջադրվել 2008-ի արյունալի իրադարձությունների փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։

 

Այս թեմայով