Մեկ միլիարդ դոլարը վտանգավոր է Հայաստանի համար

Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Ռեդիսոն Բլու» հյուրանոցում ներկա է գտնվել «Տաշիր» ընկերությունների խմբի ներդրումային ծրագրի ներկայացմանը, որտեղ հայտարարվել է, որ «Տաշիր»-ը Հայաստանի ներդրողների ակումբի և միջազգային ֆինանսական ինստիտուտների հետ համատեղ պատրաստվում է առաջիկա տարիների ընթացքում մոտ 1 մլրդ ԱՄՆ դոլարի ներդրում կատարել Հայաստանի էներգետիկայի ոլորտում։ Միջոցառման ժամանակ հանգամանորեն ներկայացվել են, թե ինչ միջոցների հաշվին և ինչպես է իրականացվելու վերոնշյալ ներդրումային ծրագիրը ու որքանով է այն իրատեսական:

Հայաստանի էներգետիկայի ոլորտում 1 միլիարդ դոլարի ներդրումը Կարապետյանների հերթական ձեռքբերումն է: Այն որ Կարապետյանների դիրքերի ուժեղացումը Հայաստանում նշանակում է Ռուսաստանի Դաշնության դիրքերի ուժեղացում՝ կարծում ենք որևէ մեկի համար կասկածի տեղիք չպետք է տա: Սամվել Կարապետյանը իր գումարները աշխատել է ՌԴ-ում ու դժվար է պատկերացնել, որ նա կարող է այդ չափ մեծ ներդրումներ անել առանց ՌԴ իշխանությունների թողտվության:

Ռուսները այս կերպ փորձում են քողարկել իրենց ազդեցությունը: Նրանք հասկանում են, որ Հայաստանում այդքան էլ լավ չեն վերաբերվում ՌԴ իշխաությունների հետ կապված ընկերություններին ու փորձում են ազգությամբ հայ գործչի միջոցով մեծացնել իրենց տնտեսական ազդեցությունը:

Այս իմաստով ներդրվող 1 միլիարդ դոլարը Հայաստանի համար շատ ավելի վտանգավոր է քան օգտակար: Սրա փոխարեն Հայաստանի իշխանությունները կարևոր հարցերում պետք է զիջումների գնան ու անեն այնպես ինչպես կցանկանա Ռուսաստանը:

 


Այս թեմայով