Մեկ-մեկ մեր իշխանավորները մոռանում են՝ ումից են աջակցություն ստանում

Ակնհայտ է, որ ՀՀ-ԵՄ պայմանագիրը շանս է տալիս Հայաստանին վերադառնալ բազմավեկտոր քաղաքականության. այսօր հրավիրված ասուլիսին ամփոփելով տարին՝ նման տեսակետ հայտնեց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը:

Ըստ նրա, հաճախ կարելի է լսել իշխանություններից, թե մենք «և-և»-ի քաղաքականություն ենք վարում: «Մեղմ ասած՝ դա չի համապատասխանում իրականությանը, ՀՀ կառավարությունը «Գազպրոմին» փոխանցեց այն խողովակաշարը, որը կառուցվել է Իրանի կողմից ՀՀ-ի մասում, դա «և-և» չէ: Հիմա ի՞նչ է տալիս այս պայմանագիրը, տալիս է շանս վերադառնալ «և-և»-ի, և՛ էներգետիկայի, և՛ ավիացիայի ոլորտում, և՛ կոռուպցիայի դեմ պայքարի և մի շարք սոցիալական հարցեր լուծելու հարցում: Ողջունում ենք, որ Հայաստանը ստորագրեց, բայց պետք է իրականացնենք, միայն խոսքերով չի լինի «և-և»-ի քաղաքականությունը»,-ասաց նա:

Երկրորդ դրական փոքր տեղաշարժն ըստ Գրիգորյանի՝ Ղարաբաղի հարցում է: «Պարզ է՝ միամիտ չենք, հասկանում ենք, որ արցախյան հարցի լուծումը Ադրբեջանի ոչ կոնստրուկտիվ քաղաքականության պատճառով չի երևում ու շուտ չի էլ լինի, բայց դրական էր, որ Ժնևի հանդիպումից հետո գոնե քիչ են կրակում»,-ասաց նա և նշեց, որ անցած տարի Վիեննայում ստորագրված համաձայնագիրը՝ վստահության մթնոլորտ ձևավորելու, Ժնևում հաստատվել է:

Այս թեմայով