Մեկ ամսով դադարեցվել է Հայաստանի գազամատակարարումը

gazՎրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը՝ 2016 թվականի հուլիսի 10-ից մինչեւ օգոստոսի 10-ը Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին:

Գազամատակարարման դադարեցման նպատակը Վրաստանի տարածքում «Ղազախ-Սագուրամո» մայրուղային գազատարի  վնասված հատվածներում վերականգնողական,  գծային փականների փոխարինման, ինչպես նաեւ սողանքի շրջանում  գազատարի նոր կառուցված հատվածի ներմիացման   աշխատանքներ կատարելն է:

Հայաստանի Հանրապետության սպառողների անխափան գազամատակարարումը կիրականացվի   Աբովյանի ստորգետնյա գազապահեստարան կայանի հաշվին:

 


Այս թեմայով