Մեկ ամսից ընտրություններ

ընտրացուցակ«Մեկ ամսից կմեկնարկեն ՏԻՄ ընտրությունները։ Սա 2017–ի՝մեծ ընտրություններին նախորդող ստուգատես է լինելու հատկապես ընդդիմության համար։ Ապրիլի 17-ին համայնքի ղեկավարի ընտրություններ կլինեն ՀՀ 8 մարզերի 33 համայնքներում։ Ավագանի են ընտրելու Սյունիքի, Արագածոտնի, Արմավիրի, Լոռիի միայն 6 համայնքում։ Այդ օրն ընտրություններ են նշանակված Հրագդան, Սպիտակ և Թալին քաղաքներում։

Ի դեպ, ըստ լուրերի, Թալինում «կրքոտ» պայքար է սպասվում, գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Սարգիս Արամյանի դեմ առաջադրվելու մտադրություն ունի նախկին քաղաքապետ, Աժ պատգամավոր Մնացական Մնացականյանի կինը՝ բժիշկ, Թալինի ավագանու անդամ Թամարա Գևորգյանը։ Ըստ ժամանակացույցի, թեկնածուների գրանցումը կսկսվի մարտի 13-ից։ 2016-ի ՏԻՄ ընտրությունների ժամանակացույցը հաստատվել էր անցյալ տարի՝ սեպտեմբերի 11-ին կայացած ԿԸՀ նիստում։ Ըստ այդմ, ընտրություններ կլինեն նաև դեկտեմբերի 11-ին՝ մոտ մեկ տասնյակ համայնքներում, իսկ սեպտեմբերի 18-ին և հոկտեմբերի 2-ին՝ համայնքների մեծ մասում, որոնց թվում՝ Գյումրիում, Վանաձորում, Մասիսում և Մեծամորում»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ <Հրապարակ> թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 69 անգամ
 


Այս թեմայով