Մեկնարկում է Հռոմի Պապի այցելությունը Թուրքիային սահմանակից Խոր Վիրապ (ուղիղ)

Խոր ՎիրապՀռոմի Ֆրանցիսկոս Պապը Հայաստան կատարած իր եռօրյա այցի շրջանակներում այցելել է Խոր Վիրապ վանական համալիր: Հռոմի Պապին դիմավորել են բազմաթիվ հավատացյալներ:

Հռոմի Պապը այստեղ կծանոթանա վանական համալիրին, որը Հայաստանի մկրտության խորհրդանիշն է: Նա զրուցել է վանական համալիրի հոգեւորականների հետ:

Նշենք, որ  Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն ու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն աղավնիներ բաց կթողնեն Արարատ լեռան եւ հայ-թուրքական փակ սահմանի ուղղությամբ՝ որպես խաղաղության ուղերձ: Այնուհետեւ Հռոմի պապը կմեկնի Հռոմ:

Դիտվել է 396 անգամ
 


Այս թեմայով