Մեկնարկել է Սարգսյան-Մեդվեդև հանդիպումը

Ci4VoPPUkAAr77kՀՀ նախագահի նստավայրում մեկնարկել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյկանի և ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հանդիպումը: Այս մասին «Թվիթեր»-ի միկրոբլոգում հայտնել է ՀՀ նախագահի մամուլի խոսնակի օգնական Նարեկ Նիկողոսյանը:

Կառավարությունից նախօրեին հայտնել էին, որ մայիսի 20-ին Հայաստանում տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը, որին կմասնակցեն ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները:

Նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել ինտեգրացիոն փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

ԵԱՏՄ կառավարությունների ղեկավարներին կընդունի ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

Դիտվել է 174 անգամ
 


Այս թեմայով