Մեծ սուտ 49 տարվա համար. իրականությունը բացահայտված է

serj«102 բազան տարածաշրջանի կայունությունն ապահովելու համար է, ոչ թե հայ-թուրքական հարաբերությունները լուծելու»,-«Սպուտնիկ» մամուլի ակումբում հայտարարեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան`անդրադառնալով ռուս-թուրքական աճող լարվածության ֆոնին Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի դիրքորոշմանը, հնարավոր պատերազմական գործողությունների դեպքում: «102-րդ բազայի ներուժը, ես համարում եմ, բավարար է նախանշված խնդիրները լուծելու համար: Եթե այն սկսի գործել, բնականաբար, կգործի այն որոշումների շրջանակում, որոնք կկայացվեն տարածաշրջանի երկրների ղեկավարների կողմից»:

Հետաքրքիր բան է ստացվում, մեր երկրում տեղակայված ռազմաբազան, որը մեր իշխանություններիթմաբկահարմամբ պետք է ապահովի մեր երկրի անվտանգությունը՝ մասնավորապես սահմանապահ ծառայություն իրականացնի հայ-թուրքական սահմանի, պարզվում է հայ-թուրքական հարաբերությունները լուծելու համար չէ: Հիմա ի՞նչ է անելու 102-րդ ռազմաբազան, եթե Թուրքիայի զինված ուժերը խախտեն հայ-թուրքական սահմանը: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խոսքերից հասկանալի է դառնում, որ նրանք միանգամից չեն արձագանքի, այլ կանեն այն ինչ որոշեն տարածաշրջանի երկրների ղեկավարները: Այստեղ մնում է ճշտել՝ Արդբեջանն ու Թուրքիան չե՞ն համարվում տարածաշրջանային երկրներ:

Ի դեպ պետք է նկատել, որ 2011 թվականին 102-րդ ռազմաբազայի ճակատագրի վերաբերյալ արձանագրություն էր ստորագրվում, այլ բանի մասին էր խոսք գնում: Ըստ պաշտոնական  արձանագրության Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետը երկարաձգվում է` 25 տարվա փոխարեն սահմանվելով 49 տարի: Այդ փոփոխություններով ամրագրվում է նաեւ, որ “ռուսաստանյան ռազմակայանը Հայաստանի տարածքում գտնվելու ժամանակաշրջանում` բացի Ռուսաստանի շահերի պաշտպանության գործառույթների իրականացումից, Հայաստանի զինված ուժերի հետ համատեղ ապահովում է Հայաստանի անվտանգությունը”:

Դիտվել է 1,216 անգամ
 


Այս թեմայով