Մեծ Չուչխեյի ճանապարհին

Փետրվարի 27-ին ԱԺ-ում դեֆիրամբների օր էր։ Կարծես`ժամանակը կանգ էր առել, և ԱԺ պատգամավորները ու ԱԺ հերթական նիստին հետևողները տեղափոխվել էին միջնադար։ Առավել ճշգրիտ` միջնադարյան արևելյան սուլթանատ, որտեղ բլբուլները հրահանգով գովերգում էին սուլթանի մատնանշած անձանց կամ սուլթանին։ Առնվազն նման տպավորություն կարող էր ստեղծվել` լսելով, թե ԱԺ որոշ պատգամավորներ` ինչպիսի խոսքեր էին ձոնում, նախ` Բարձրագույն Դատական Խորհրդի անդամության թեկանծուների մասին, ապա պետաիրավական հանձնաժողովի նախագահի թեկնածուին։ Թվում էր թե` մեր դատաիրավական համակարգն ու օրենսդրական գործունեության ոլորտն կարող էին փրկել մի քանի մարդ, որոնց տեղն ու դերը այսքան ժամանակ չէինք էլ իմացել։

Եվ, ահա´, գտնվեցի՜ն. «Մարդ համակարգ», «մարդ սահմանադրություն», «մարդ ռոբոտ», «լավագույն գիտնական», «դուխով», «թափով», «նուրբ հոգով» և այլ կերպարներ։ Սրանք այն քիչ, բայց բավարար արտահայտություններն են դուրս եկած որոշ պատգամավորների շուրթերից, որ մտածելու նյութ են դառնում մեզ համար. Պատկերացում տալիս ներկայիս քաղաքական բազմաչարչար իրողությունների մասին։ Տալիս այն հարցի պատասխանը, թե ի°նչ քաղաքական ռեժիմի է նմանվում Հայաստանը։ Այս առումով, ժամանակակից աշխարհում ընտրությունը մեծ չէ. Հյուսիսկորեական «չուչխեի՞» ՌԴ-ի՞, «вставание с колен» կարգախոսով` միզուլինաներով և յառովայաներով, թե՞ որևէ աֆրիկական կամընտրային բռնապետության։ Թող որոշի ընթերցողը։

Այնուամենայնիվ, նման բլբուլների գոյությունն ու բստրումները` ձեռնտու չէ նաև Սերժ Սարգսյանին, քանի որ ծայրահեղ բացասական ֆոն է ստեղծում իր ապագա վարչապետությանը և հարվածում քաղաքական ռեժիմի իմիջին։

Նա պետք է դեմն առնի և պատժի նման ինքնահռչակ «դատարկ» բլբուլների և «քաղաքական բլբուլությանը», դա պազապես անհրաժեշտություն է…

Այս թեմայով