Մեծ մարդ ա, ամբախ-զամբախ խոսացել ա, դե ոչինչ. Սեյրան Սարոյանը՝ Մհեր Սեդրակյանի մասին

mherԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը չի միանա լրագրողների ակցիային՝ դատապարտելու իր կուսակից ընկեր Մհեր Սեդրակյանին, ում լրագրողները մեղադրում են իրենց անպատվելու մեջ։
«Այ մարդ, Մհերը կուլտուրական մարդ ա, մեկ-մեկ կարող ա փստցնի էլ, ոչինչ…. Ո՞ւմը դատապարտենք, Մհերի՞ն: Բիձա մարդ ա ընգել ձեռներդ, կերեք: Մեծ մարդ ա, ամբաղ-զամբախ խոսացել ա, դե ոչինչ»,- նշեց Սարոյանը:

 Պատգամավորն ասաց, թե ինքը չի լսել, որ Սեդրակյանը հայհոյել է:

 


Այս թեմայով