Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Մեծ կեղծիք, որի համար վճարում են քաղաքացիները. նախարարի բացահայտումը

Մեծ կեղծիք, որի համար վճարում են քաղաքացիները. նախարարի բացահայտումը

arm145579235285Հայաստանի կառավարությունը Համաշախարհային բանկից վարկ է վերցնում՝ Հայկական էլեկտրական ցանցեր ընկերության պարտքերի մարման համար: Կառավարության այսօրվա նիստում նման որոշում ընդունվեց, իսկ որոշման նախագիծը կառավարության նիստի օրակարգ մտցվեց նիստի մեկնարկից րոպեներ առաջ:

Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը լրագրողների հարցին ի պատասխան ասաց, որ վարկը տրամադրվելու է երկարաժամկետ, մոտավորապես 30 տարով, որից 15 տարին արտոնյալ է:

Վարկը, նրա խոսքով, էլեկտրաէներգիայի սակագների վրա բացարձակ ազդեցություն չի ունենա, քանի որ ցածր տոկոսադրույքով է՝ տարեկան ընդամենը 1,5 տոկոս է լինելու տոկոսադրույքը: Նախարարի խոսքով՝ վարկը վերցվում է էլեկտրաէներգիա արտադրած ընկերություններին ՀԷՑ-ի չվճարած գումարների մարման համար: Բացի դրանից, որոշակի փոխառությունների խնդիր կա:

Փաստորեն այս քայլով ևս մեկ անգամ ՀՀ կառավարությունը գալիս է հաստատելու, որ հանրության կարծիքը  ոչնչի արժեք չունի: Սա նաև նշանակում է, որ հանրությանը խաբել են մեծ ստով՝ ՀԷՑ-ը շարուանում  է մակաբույծի պես հանրության շալակը նստած մնալ: Ի վերջո երբ է գալու ժամանակը, երբ պետական պաշտոնյաները բացատրեն, թե ինչու ոչ պետական ձեռնարկության պարտքերը մարի պետությունը: Իսկ պետությունը օլիգարխների գրպաններից չի հավաքում այդ գումարները, այլ հասարակ քաղաքացիների և պարտավոր է այդ քաղաքացուն բացատրություն տալ:

 

Դիտվել է 815 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy