Մեծ Բրիտանիան ևս 8 ռազմական ինքնաթիռ կուղարկի Կիպրոսում տեղակայված իր ավիաբազա` «Իսլամական պետության» զինյալների դեմ պայքարելու համար, հաղորդում է Reuters-ը:
Դրա մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնը:
«Այսօր մենք կրկնապատկում ենք մեր ուժերը: Եվս 8 ինքնաթիռներ այս պահին Ակրոտիրիի ճանապարհին են»,- ասել է նա: