Մեծ Բրիտանիայում Լորդերի պալատի անդամներին արգելել են քնել նիստերի ժամանակ

Մեծ Բրիտանիայի խորհրդարանում Լորդերի պալատի անդամներից պահանջել են չքնել նիստերի ժամանակ: Այս մասին գրում է The Times-ը՝ վկայակոչելով փաստաթուղթը, որը կոչ է անում հետևել նիստերի ժամանակ վարքագծի կանոններին:

Նշվում է, որ պալատի անդամները բարձր են խոսում, բղավում են, ինչպես նաև քնում են նիստերի ժամանակ:

«Վերջին ամիսներին Լորդերի պալատում վարքագիծը չի համապատասխանում այն չափանիշներին, որոնց մենք պետք է հետևենք»,- ընդգծվում է փաստաթղթի տեքստում:

Ավելի վաղ, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հրաժարվել էր ընդունել Միջազգային զարգացման հարցերով փոխնախարար Մայքլ Բեյթսի հրաժարականը, որը փորձում էր հեռանալ պաշտոնից Լորդերի պալատի նիստին ուշանալու պատճառով:

 


Այս թեմայով


Politik.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache