Մեզ չմեղադրել Ադրբեջան հորինված պետության ոչնչացման համար

767935Մի քանի օր է ադրբեջանցի բաշիբոզուկները շարունակում են հրթիռակոծել մեր հայրենիքի սահմանամերձ գյուղերը: Ադրբեջան ահաբեկչական պետությունը հարձակումներ է իրականացնում նաև խաղաղ բնակչության նկատմամբ և արդեն իսկ սպանվել են քաղաքացիական երեք անձիք, երեքն էլ կանայք: Ադրբեջանի գործողությունները նմանվում են Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման գործելակերպին: Մենք հայաստանաբնակ եզդիներս դատապարտում ենք Ադրբեջանի ահաբեկչական գործողությունները և կոչ ենք անում միջազգային հանրությանը ձգել Ադրբեջանի սանձերը հակառակ պարագայում մեզ չմեղադրել Ադրբեջան հորինված պետության ոչնչացման համար: Հայաստանի ամեն քաղաքացի, այդ թվում այստեղ ազատորեն բնակվող ազգային փոքրամասնությունները պատրաստ են մինչև արյան վերջին կաթիլը պաշտպանել մեր հայրենիքի սահամանները:
Սահմանին կանգնած հայ, եզդի, ասորի, հույն, քուրդ, ռուս, լեհ, ուկրաինացի մեր եղբայրներին տոկունություն ենք մաղթում, իսկ ՀՀ Պաշտպանության նախարարությանը կոչ ենք անում անհրաժեշտության դեպքում ստեղծել կամավորական խմբեր և զորակոչել նաև մեր կազմակերպության ներկայացուցիչներին, որպես Հայկական բանակի զինվորների:

Սինջար եզդիների ազգային միավորում

Դիտվել է 708 անգամ
 


Այս թեմայով