Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Մեզ նոր արյուն պետք չէ. այսօր խնդիրը բանակցելն է. Շարմազանով

Մեզ նոր արյուն պետք չէ. այսօր խնդիրը բանակցելն է. Շարմազանով

4B2A7E54-18C5-4DDB-9A42-5128C7461B11_mw1024_mh1024_sԱյսօր թիվ մեկ խնդիրը բանակցությունների միջոցով ստեղծված իրավիճակի խաղաղ հանգուցալուծումն է: Այս մասին ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով ՀՀ ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքը զինված անձանց կողմից գրավելու խնդիրը:

«Առաջին իսկ օրվանից ԱԱԾ-ն տեղեկացնում էր հանրությանը և ԶԼՄ-ներին: ՈՒժային կառույցները և’ երեկ, և’ այսօր, և’ դրանից առաջ ունեցել են մեկ նպատակ` առանց արյունահեղության, բանակցությունների ճանապարհով հասնել այս դժվարին իրավիճակի հանգուցալուծմանը»,- ընդգծեց Շարմազանովը:

Մեկնաբանելով իշխանության կողմից իրավիճակի վերաբերյալ լռության մասին խոսակցություններին` ԱԺ փոխնախագահն ընդգծեց, որ այն պայմանավորված է եղել չխաթարելու և բանակցային գործընթացը չխոընդոտելու մղումով:

«Մեզ նոր արյուն պետք չէ, Հայաստանում մենք թշնամիներ չունենք: Այսօր թիվ մեկ խնդիրը` անել ամեն ինչ, որպեսզի այս խնդիրը խաղաղ հանգուցալուծվի. սա է ՀՀԿ պաշտոնական դիրքորոշումը: Մենք, որպես իշխանություն, անելու ենք բոլոր հնարավոր քայլերը, որպեսզի մեր մայրաքաղաքում, մեր հայրենիքում հայի արյուն չթափվի: Բավական է, որքան հայի արյուն է թափվել: Ոչ ոք ապահովագրված չէ սխալներից, սակայն լավագույն ճանապարհը երկխոսությունն է, միմյանց լսելը»,- հավելեց Շարմազանովը:

 

Դիտվել է 132 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy