Մեզ համար չկա վերադարձ անցյալին. Բակո Սահակյան

բակո սահակյանՍեպտեմբերի 1-ին Նախագահ Բակո Սահակյանի անունից տեղի է ունեցել տոնական ընդունելություն՝ նվիրված Արցախի Հանրապետության հռչակման 25-ամյակին:

Իր խոսքում Բակո Սահակյանը նշել է, որ Արցախի Հանրապետության հռչակումը կարեւոր ու շրջադարձային իրադարձություն էր, որը նոր ու փառահեղ էջ բացեց մեր ժողովրդի պատմության մեջ:

<<Արցախի Հանրապետության կայացումը ողջ հայ ժողովրդի ընդհանուր ձեռքբերումն է, նրա մեծագույն հաղթանակներից մեկը: Նրա անկախությունն ու անվտանգությունը բացառիկ արժեքներ են եւ ենթակա չեն շահարկումների ու սակարկության: Մեզ համար չկա վերադարձ անցյալին: Յուրաքանչյուր նման փորձ հղի է անկանխատեսելի հետեւանքներով եւ դատապարտված է ձախողման: Մենք նայում ենք միայն դեպի ապագան, որը մեր ժողովրդի եւ պետության համար անպայման լինելու է պայծառ ու լուսավոր>>,- ընդգծել է Արցախի Հանրապետության Նախագահն իր ելույթում:

Ընդունելությանը մասնակցում էին Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը, ԼՂՀ երկրորդ Նախագահ Արկադի Ղուկասյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, Արցախի եւ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, ներկայացուցիչներ Սփյուռքից, հյուրեր արտերկրից:

Դիտվել է 47 անգամ
 


Այս թեմայով