Մեզ համար այն գրեթե դավաճանություն է

2fad1c7edabaf10f26Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն թուրքական օդուժի կողմից ռուսական ռազմական ինքնաթիռի կործանումն անվանել է «գրեթե դավաճանություն»:

«Մեզ համար այն գրեթե դավաճանություն է, ես դրան հենց այդ անունը կտայի: Բանն այն է, որ մենք առհասարակ չէինք սպասում նման բան մարդկանցից, ովքեր ամբողջ աշխարհին են հայտնում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման և Սիրիայում գործող այլ ահաբեկչական խմբավորումների դեմ իրենց պայքարի մասին»,-ասել է Շոյգուն այսօր` դեկտեմբերի 23-ին, Մոսկվայում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ հանդիպման ժամանակ:

Շոյգուն նաև շնորհակալություն է հայտնել հայկական կողմին, այդ ողբերգական դեպքին առաջաիններից մեկն արձագանքելու և կարեկցանքի խոսքեր ասելու համար:

Դիտվել է 395 անգամ
 


Այս թեմայով