Մեդվեդևի կուսակցությունը հաղթանակ տարավ

putinՍեպտեմբերի 18-ին Ռուսաստանի Պետական դումայի ընտրություններում հաղթանակ է տարել իշխող «Միասնական Ռուսաստան» կուսակցությունը: Իշխող կուսակցությունը ստացել է ընտրողների ձայների 54.21 տոկոսը` քվեաթերթիկների 90 տոկոսի հաշվարկից: 2-րդ տեղում «Կոմունիստական կուսակցություն»-ն է`13.53 տոկոսը, 3-րդ տեղում «Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցություն» 13.28 տոկոս, 4-րդ տեղում «Արդար Ռուսաստան» կուսակցությունն է  6.19 տոկոս ձայներով:

 Մյուս 10 կուսակցությունները չեն անցել նախատեսված շեմը , դուրս մնալով պայքարից : Դրանք են `ընդդիմադիր «Ռուսաստանի կոմունիստներ» կուսակցությունը  2.4 տոկոս ձայն,  Яблоко»-ն՝ 1.7 տոկոսը, «Парнас»-ը՝ 0.68 տոկոսը: Մնացած քաղաքական ուժերի ձայները 1 եւ դրանից ցածր տոկոս են կազմում: Հիշեցնենք, որ ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 47.9 տոկոսը:

Դիտվել է 84 անգամ
 


Այս թեմայով