Մեդվեդևի անվտանգության աշխատակիցներն արդեն Հայաստանում են

424273«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուի և ԱԱԽ քարտուղար Պատրուշևի ադրբեջանական այցին զուգահեռ Հայաստան կժամանի ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, ինչը հայ փորձագետներն ամենեւին էլ «պարիտետային» չեն համարում, որովհետեւ այցը պլանավորված էր շատ վաղուց։ Կլինե՞ն այլ այցեր` հայտնի չէ: Անգամ կասկածներ կային, որ այցը հետաձգվելու է, սակայն մեր աղբյուրները պնդեցին, որ «անպայման գալու է, պարզապես «տեխնիկական» խնդիրներ են առաջացել` Ադրբեջանի օդային տարածքի հետ, ինչը հաղթահարելի է»: Ի դեպ, չի բացառվում, որ Ղարաբաղում պատերազմական վիճակը երկար տեւի. «Բանն այն է, որ Ռուսաստանը եւ Ադրբեջանը փորձում են թույլ չտալ հետաքննող սարքերի եւ դիտորդների տեղակայում շփման գոտում, իսկ այս հարցում Հայաստանը բնական դաշնակիցներ չունի. կկարողանա՞ գտնել այդպիսիք, կպարզվի այս օրերին` Վիեննայում ընթացող ԵԱՀԿ ՄԽ «կոնսուլտացիաներից» եւ Սերժ Սարգսյանի Գերմանիա կատարած այցից»: Երեկոյան տեղեկացանք, որ Մեդվեդեւի անվտանգության աշխատակիցներն արդեն Հայաստանում են:

Դիտվել է 1,379 անգամ
 


Այս թեմայով