Մեդվեդևը կգա Հայաստան

Medvedev_Abrahamyan«Մարտ-ապրիլին ՀՀ կժամանի ՌԴ վարչապետ Մեդվեդևը։ Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների փոխնախարար Սուրեն Կարայանը երեկ մեր թղթակցին հայտնել Է, որ ԵՏՄ միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա ՀՀ-ում։

«Նախնական պայմանավորվածության համաձայն, նիստը տեղի կունենա մարտ–ապրիլ ամիսներին։ Այժմ անդամ երկրների վարչապետների հետ համաձայնեցվում Է նիստի կոնկրետ ժամկետը»,– ասել Է Կարայանը։ Հիշեցնենք, որ 2015թ. սեպտեմբերին Գրոդնոյում տեղի ունեցած միջկառավարական խորհրդի 2-րդ նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդամ երկրների վարչապետներին հրավիրել Էր հաջորդ նիստը Հայաստանում անցկացնել։ Առաջարկն ընդունվել Էր։ Ավելի ուշ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը լրագրողներին հայտնել Էր, որ այդ նիստը Երևանում կանցկացվի նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին, ինչը, սակայն, այդպես Էլ տեղի չունեցավ»,–գրում է թերթը։

Մանրամասները՝  «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 71 անգամ
 


Այս թեմայով