Մեդվեդևը գալիս է Հայաստան. Ռուսաստանը, որ կողմում է ներկա փուլում

arm144507706115Նախապես արդեն հայտարարված էր, որ տնտեսական հարցերի շուրջ քննարկումների համար ապրիլի 7-ին Հայաստան կգա ՌԴ վարչապետ Դիմիտրի Մեդվեդևը: Այս օրերին ԼՂՀ սահմանին ստեղծված իրավիճակի թելադրանքով հասկանալի է, որ ՌԴ վարչապետը կխոսի նաև հակամարտության վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը:

Իսկ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 7-ին Բաքվում եռակողմ հանդիպում կանցկացնի Ադրբեջանի և Իրանի իր գործընկերների հետ: Այդ մասին հաղորդել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, տեղեկացնում է gazeta.ru-ն:

«Լավրովի մասնակցությամբ եռակողմ հանդիպումը Բաքվում կկայանա: Ներկա իրավիճակում Բաքվում կայանալիք նախապես ծրագրավորված հանդիպումը ադրբեջանցի գործընկերների հետ հատուկ կարևորություն է ձեռք բերում, ինչպես նաև Երևանում բարձր մակարդակով կայանալիք հանդիպումները: Անկասկած ներկա իրավիճակը Լավրովի հետ կքննարկվի Բաքվում:

Հ.Գ. Այս այցելությունների արդյունքում պարզ կդառնա, թե Ռուսաստանը, որ կողմում է ներկա փուլում:

 


Այս թեմայով