Home » ՄԻՋԱԶԳԱՅԻՆ » Մեդվեդեւը ապրիլի 7-ին կգա Երեւան, ապրիլի 8-ին կմեկնի Բաքու

Մեդվեդեւը ապրիլի 7-ին կգա Երեւան, ապրիլի 8-ին կմեկնի Բաքու

arm144507706115ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը ապրիլի 7-ին կայցելի Երեւան, իսկ ապրիլի 8-ին` Բաքու:

Այս մասին, ТАСС-ի հաղորդմամբ, հայտնել է ՌԴ գործադիրի ղեկավարի մամլո քարտուղար Նատալյա Տիմակովան:

Միեւնույն ժամանակ հաղորդվում է, որ Երեւանում ապրիլի 7-8 նախատեսվող` ԵԱՏՄ վարչապետների գագաթնաժողովը Ղազախստանի առաջարկությամբ կարող է տեղափոխվել Մոսկվա:

Հաղորդվում է, որ առաջիկա ժամանակում տեղի կունենա Մեդվեդեւի հեռախոսազրույցը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում Մեդվեդեւը կհայտնի Աբրահամյանին Ղազախստանի առաջարկին ռուսական կողմի համաձայնության մասին` ԵԱՏՄ գագաթնաժողովը հաջորդ շաբաթ Մոսկվայում անցկացնելու վերաբերյալ:

Դիտվել է 352 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy