Մաքսային միության «կարմիր գիծը» (VIDEO)

da-Vinci-ag-customs-union-armeniaԳլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը (ACGRC) եւ ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության դեսպանատունը այսօր կազմակերպել էին քննարկում` «Արեւելյան Գործընկերության Չորս տարիները` Արդյունքներ եւ Մարտահրավերներ» թեմայով: Քննարկմանը մասնակցում էր նաև ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը ում կարծիքով Մաքսային միությանը միանալը անակնկալ էր բոլորի համար. «Ազգային Ժողովում արդեն իսկ կատակում են և ասում, որ ժամանակն է Եվրոպական ինտեգրման հանձնաժողովը փոխել Մաքսային միության ինտեգրման հանձնաժողովի:Ես հույս ունեմ, որ այս առաջարկը հումորի մակարդակում էլ կմնա այս առաջարկը»,-ասաց պատգամավորը: Նաիրա Զոհրաբյանը նաև նշեց, որ եվրոպացի պաշտոնայները ցանկանում են իմնալ, թե որն է այն «կարմիր գիծը», մինչև որտեղ կարող են համագործակցել Հայկական կողմի հետ չխախտելով Մաքսային միության հետ ունեցած Հայաստանի պայմանավորվածությունները. ՙՙՄենք կանգնած ենք նոր իրադրության առջև: Հիմա մենք բոլորս միասին պետք է փորձենք համատեղ ուժերով եվրոպական կողմի մեր գործընկերների հետ միասին գտնել այն կարմիր սահմանը մինչև որտեղ մենք կարող ենք կառուցել Եվրոպական միության հետ մեր հարաբերությունները»,ասաց պատգամավորը, ավելացնելով, որ դեռևս իր համար էլ հայտնի չէ, թե որն է ԵՄ-ի հետ հարաբերությունների սահմանը:

 


Այս թեմայով