Մարտուն Գրիգորյանի շքեղ ապարանքը գողացված գազով է տաքացվում

2410824681456890969«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գյումրիից «Ժողովուրդ»-ը ուշագրավ տեղեկություն ստացավ: Մեր աղբյուրների փոխանցմամբ, Ագային ժողովի պատգամավոր, Գյուղատնտեսության և բնապահպանության հանձնաժողովի նախագահ, քաղաքապետ դառնալու փափագ ունեցող Մարտուն Գրիգորյանը տունը ջեռուցելու էժանագույն տարբերակ է գտել: Այսպես, իր խոսքերով ասած 540 քմ մակերեսով պալատը ջեռուցելու համար 2016 թվականի հունվար ամսին, պարզվում է, սպառել է ընդամենը 59 000 դրամի գազ, իսկ դեկտեմբերին ավելի քիչ 51 000-ի, անցյալ ձմռան թվերն ավելի «տպավորիչ» են՝ 51 000 հունվարին եվ 46 000 փետրվարին: Սա այն դեպքում, երբ Գյումրիի պայմաններում այդքան վճարում են միջին 60-70 քմ տների բնակիչները, այսինքն պատգամավորը վճարում է 8-10 անգամ պակաս: Այստեղ հնարավոր է երկու տարբերակ՝ կամ մենք գործ ունենք հանճարեղ մի ֆիզիկոսի հետ, որը գտել է միավոր մեթանից 10 անգամ ավել ջերմություն ստանալու ձեւը, կամ էլ ինչը շատ ավելի հավանական է սովորական գողի հետ: Իսկ ի՞նչ է լինում կորած գազը: Բնական է՝ չվճարվաճ գազը ձեւակերպվում է որպես կորուստ, ինչն էլ մտցվում է սակագնի մեջ, այսինքն Մարտունի պալատական շքեղության համար վճարում ենք մենք բոլորս, նաեւ այն գյումրեցիները որոնք երկու գուլպայով անցկացրին ամբողջ ձմեռը քանի որ տնտեսմամբ էին գազ վառում: Բայց ուշագրավ է, որ «ձրի գազի» նկատմամբ մոլուցքը միայն պատգամավորը չէ որ ունի: Պարզվում է, նրանից հետ չեն մնում իր բազմաթիվ ագականները: Օրինակ՝ Գազպրոմ Արմենիայի Շիրակի մասնաճյուղի ներտնային ծառայության ղեկավար Ռուստամ Գրիգորյանի հայրական տունը (պատգամավորի հորեղբոր) հունվարին տաքացվել է ընդամենը 9000 դրամով, իսկ դեկտեմբերին՝ 11 000: Շատ ավելի հետաքրքիր է տեղամասի պետ՝ պատգամավորի ազգական Վարդան Եդիգարյանի պարագան՝ նա դեկտեմբերին սպառել է մի հսկայական գումարի՝ 900 դրամի գազ, իսկ հունվարին շռայլորեն տաքացրել է իր սեփական տունը՝ ամբողջը 3700 դրամով: Նման պատկեր է նաեւ մեր հերոսի քեռու տան պարագայում: Եւ այս պայմաններում դժվար չէ պատկերացնել, թե նման մտածելակերպի ու ախորժակի տեր մարդիկ ինչ կանեն, եթե իրենց ձեռքն ընկնի Գյումրու բազմաչարչար բյուջեն: Իսկ թե ինչպիսի պալատ ունի Գյումրեցի պատգամավորը, կարող եք տեսնել տեսանյութում»:

Դիտվել է 161 անգամ
 


Այս թեմայով