«Մարտի 1»-ի դեպքերից տուժածները կփոխհատուցվե՞ն. հարցը հասավ ԱԺ

Հոկտեմբերի 17-ին խորհրդարանում տեղի կունենա ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ, որի օրակարգում է նաև «2008 թվականի Մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ անձանց կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Օրինագծի հեղինակներն են «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը և պատգամավոր Ալեն Սիմոնյանը, իսկ հարակից զեկուցողն էլ կլինի հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Մախմուդյանն է: Նախագծի համաձայն՝ հատուցման ենթակա դեպք է համարվում «Մարտի 1, 2-ին» տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով անձի կյանքին կամ առողջությանը վնաս պատճառված լինելը:

Պատճառված վնասը ենթակա է հատուցման, եթե անձը մահացել է այդ իրադարձությունների ժամանակ կամ այդ իրադարձությունների ավարտից հետո՝ իրադարձությունների ժամանակ ստացված վնասվածքի կամ խեղման պատճառով, կամ անձը ստացած վնասվածքի կամ խեղման հետևանքով ստացել է հաշմանդամություն:

Այս թեմայով