Մարտի 1-ի գործով նախկին քաղբանտարկյալը, ով ունի ռեստորան՝ Տարոն Մարգարյանից տուն է նվեր ստացել

10348281_841005432605304_460513186969860318_nՎերջին օրերին աղմուկ է առաջացրել, այն լուրը, ըստ որի քաղաքապետարանը մի շարք հայտնիների բնակարաններ է նվիրելու: Բնակարան ստացողներից մեկը հաղորդավարուհի Զառա Արամյանն է: Երևանի քաղաքապետարանը այս նվիրատվությունը հիմնավորել էր նրանով, որ Զառան և իր ամուսինը՝ Արտաշես Գասպարյանը ապրում են ծնողների հետ միասին և կենցաղային անբարվոք պայմաններում:
Իրականությունը սակայն այլ բանի մասին է խոսում: Զառա Արամյանը այսօր շարունակում է աշխատել եթերում և ըստ այդմ վատ չի վաստակում, իսկ նրա ընտանիքը ըստ մեր տեղեկությունների ունի ռեստորան Երևանում և առանձնատուն քաղաքից դուրս: Փաստորեն ըստ Տարոն Մարգարյանի աշխատանք, սեփական բիզնես և առանձնատուն ունենալը համարվում է անապահով կարգավիճակ և զգացվում է պետության աջակցության կարիքը: Իսկ ինչ պետք է անեն իրականում անապահով ընտանիքները, որոնք գիշերում են փողոցում:
Ի դեպ Զառա Արամյանի ամուսինը նախկին քաղբանտարկյալ է:Վերջինս ՆԺԿ անդամ է եւ 2008 թվականի հետընտրական իրադարձությունների արդյունքում անազատության մեջ գտնվելիս նույն խցում նստած է եղել Արամ Կարապետյանի հետ։

Դիտվել է 593 անգամ
 


Այս թեմայով