Մարտի 1-ին եւ դրանից հետո Հայաստանի ողջ դատական համակարգը գործել է ապօրինի․ Փաշինյան

2008 թ.-ի Մարտի 1-ին եւ դրանից հետո Հայաստանի ողջ դատական համակարգը գործել է ապօրինի, որը ՄԻԵԴ-ի պնդումն է, որի անկախությունը եւ անաչառությունը որեւէ կասկած չի թողնում:

Այս մասին Նյու Յորքի Յեյլ ակումբում Միացյալ Նահանգների հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը երկու օր առաջ իր առաջին վճիռը հրապարակեց 2008 թվականի մարտի 1-2-ի դեպքերի գործերի հետ կապված, եւ ինչպես պնդում են իրավաբանները, այդ վճռի իրավական նշանակությունը հետեւյալն է, որ մարտի 1-ին եւ դրանից հետո Հայաստանի ողջ դատական համակարգը գործել է ապօրինի, որը ՄԻԵԴ-ի պնդումն է, որի անկախությունը եւ անաչառությունը որեւէ կասկած չի թողնում:

«Սա նշանակում է, որ այն, ինչի մասին խոսում էի օգոստոսի 17-ի հանրահավաքին, խոսքը դատական համակարգի խնդիրների մասին է, հաստատվեց նաեւ ՄԻԵԴ դատավճռով»,- ասել է Փաշինյանը:

Փաշինյանը նաեւ անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական իրադարձություններին։ «Հայաստանում չկան տնտեսական մենաշնորհներ։ Նրա խոսքով, ՀՀ-ում չկան մարդիկ, որոնք արտոնյալ են օրենքի նկատմամբ եւ չկան մարդիկ, որոնք իրենց նսեմացած պետք է համարեն օրենքի առջեւ»,- հայտարարել է նա:

Նա ընդունել է, որ կան բազմաթիվ պրոբլեմներ եւ դրանք կառավարության առաջնահերթությունն են։ Դրանք ունեն ինչպես արտաքին քաղաքական, ներքին քաղաքական, այնպես էլ տնտեսական ու իրավական նշանակություն:

Այս թեմայով