Մարտին Վարդազարյանի սիրտը ստենտավորում են. ՀՀԿ խմբակցության անդամ

Այսօր Երևան ավագանու նիստի ընթացքում տեղի ունեցած միջադեպի ժամանակ ՀՀԿ խմբակցության անդամ Մարտին Վարդազարյանի ինքնազգացողությունը վատացել էր, և նրան տեղափոխել էին հիվանդանոց: Նրա սիրտը ստենտավորում են:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Կարապետյանը:

«Մարտին Վարդազարյանին շտապօգնության մեքենայով տեղափոխել են Սրտաբանական հիվանդանոց: Այժմ նա ենթարկվում է սրտի անոթների ստենտավորման»,-ասաց ՀՀԿ խմբակցության անդամը:

 

 


Այս թեմայով