Մարտական հերթապահության հատվածը կհաշվվի որպես զինծառայության կրկնակի ստաժ

10.07.12-3928զինվորԵրեկ ԱԺ արտահերթ նիստում քննարկվում էր «Պետական կենսաթոշակների մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը», որը ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը: Նա նշեց, որ երկարամյա զինծառայության կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ ստաժի առկայության դեպքում մարտական հերթապահության հատվածը կհաշվվի որպես զինծառայության կրկնակի ստաժ:

«Օրենքի նախագծի ընդունումը նպատակ ունի բարձրացնել զինվորական հերթապահություն իրականացնող զորամասերում զինծառայողների բարոյահոգեբանական վիճակը, ինչպես նաև ապահովել զինծառայողների կողմից առանձնահատուկ պայմաններում մարտական ծառայության իրականացումը և բարձրացնել նրանց սոցիալական պաշտպանվածության մակարդակը:

Առաջարկվող օրենսդրական փոփոխությունը՝ ուղղված լինելով զինծառայողներին լրացուցիչ արտոնություններ սահմանելուն, խթանիչ ուժ կհանդիսանա մարտական հերթապահություն իրականացնող զորամասերը, սպայական ենթասպայական և պայմանագրային շարքային կազմի զինծառայողներով համալրման գործընթացը արդյունավետ կազմակերպելու համար, որով մեկ անգամ ևս կբարձրանա ՀՀ անվտանգությանը, պաշտպանությանը և սահմանների անձեռնմխելիությանը ուղղված` զինված ուժերի գործընթացի որակը»,- ասաց Արա Նազարյանը:

Դիտվել է 196 անգամ
 


Այս թեմայով