Մարտական հենակետում զինվոր է զոհվել

2310049571423892976Այսօր՝ փետրվարի 14-ին՝ ժամը 04:40-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Արման Սերգեյի Օսիպյանը:

ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին:

Դիտվել է 29 անգամ
 


Այս թեմայով