Home » ՊԱՏԱՀԱՐ » Մարտական խնդիր կատարելիս ԼՂՀ պաշտպանության բանակի երկու պայմանագրային զինծառայող է զոհվել

Մարտական խնդիր կատարելիս ԼՂՀ պաշտպանության բանակի երկու պայմանագրային զինծառայող է զոհվել

62439

Սեպտեմբերի 4-ին` ժամը 17:00-ի սահմաններում, հակառակորդի կողմից ձեռնարկված գործողության արդյունքում, մարտական խնդիր կատարելու ժամանակ զոհվել են պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայողներ Մարատ Ռուդոլֆի Խաչանյանը և Արման Վաչագանի Ստեփանյանը: Այս մասին հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Դիտվել է 192 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy